Ռազմիկ Տոնոյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

964

Նոյեմբերի 9-ից 11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ սպորտային և մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը տղամարդկանց և կանանց միջև։ Առաջնությանը մասնակցեց ավելի քան 700 մարզիկ աշխարհի 80 երկրներից: 2018 թվականին մասշտաբային միջոցառումը նվիրված էր մարտաձևի 80-ամյակին։

100 կգ քաշային կարգում Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ռազմիկ Տոնոյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է մարզիկին արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներ։

SHARE