Կաննում ներկայացված «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայերը» ՈւՀՄ-ի տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել կինոգործիչների շրջանում

1211

«Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայերը» Ուկրաինայի հայերի միության սոցիալական տեսանյութը, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին, ներկայացվեց Կաննի 71-րդ կինոփառատոնին, որն անցկացվեց մայիսի 8-ից մինչեւ մայիսի 20-ը:

 Տեսանյութը ցուցադրվեց  CANNES SHORT FILM CORNER արտամրցութային ծրագրի շրջանակներում, “Palais de festival” դահլիճում, իսկ ավելի ուշ ներկայացվեց Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում և մեծ հետաքրքրություն առաջացրեց կինոգործիչների շրջանում: Տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ռեժիսորներ Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագովսկու աշխատանքը կներկայացվի Պեկինի միջազգային հեղինակավոր կինոփառատոնին: Տեսանյութը նաև բարձր գնահատվեց միջազգային, մասնավորապես Իրանի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների ԶԼՄ-ների կողմից:

 Ուկրաինայի պետկինոյի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում քննարկվեցին այդ կազմակերպության և Ուկրաինայի հայերի միության հետագա համագործակցության հեռանկարները:

Հիշեցնենք, որ նախկինում «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայերը» տեսանյութն արդեն մասնակցել է միջազգային մրցույթներին: Այսպես, Հնդկաստանում կայացած Global India International Film Festival ընթացքում ՈւՀՄ-ի տեսանյութը ճանաչվել է լավագույնը BEST AD FILM AWARD անվանակարգում, իսկ Ուկրաինայում կայացած Molodiya Festival սոցիալական գովազդներիի փառատոնում զբաղեցրեց երրորդ տեղը, ինչպես նաև մասնակցել է Նիդեռլանդներում կայացած Ամստերդամի Klik Amsterdam Animation Festival անիմացիոն փառատոնի եւ Շվեյցարիայում կայացած Best seconds Festival  փառատոնների մրցութային ծրագրերին:

Նշենք, որ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՈւՀՄ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Մարսելի և Նիցցայի հայ համայնքների հետ: