ՈւՀՄ ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիայի հետ

741

Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը` նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ, մեկնեց Աստանա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այդ ճանապարհին կանգ առավ Կիևում՝ հանդիպելու Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի, ինչպես նաև Կիևի հայ համայնքի եւ երիտասարդական կազմակերպության ակտիվիստների մասնակցությամբ:

Հանդիպման շրջանակներում կազմակերպվեց էքսկուրսիա մայրաքաղաքում, ներկայացվեց ՈւհՄ գործունեությունը և քննարկվեց հետագա համագործակցության հնարավոր հեռանկարները։

«Այն, ինչ մենք տեսանք Կիևում, զարմացրեց և հիացրեց միաժամանակ։ Մենք պատկերացում չունեինք, որ Ուկրաինայում այսքան հզոր ու կազմակերպված հայ համայնք կա։ Ուկրաինայի հայերի միության գործունեությունը անգնահատելի է հայապահպանության, հայկական մշակույթի տարածման, հայկական արժեքների ևավանդույթների պահպանման գործում։ Համոզված ենք, որ միասին բազմաթիվ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել», – իր տպավորություններով կիսվեց Կիոկուշինի կարատեի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը:

Նոյեմբերի 3-4-ը Ղազախստանում անցկացվող Կիոկուշին կարատեի KWF 2018 թվով երկրորդ աշխարհի առաջնության արդյունքների համաձայն՝ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներից Արթուր Առուշանյանը նվաճել է արծաթե մեդալ՝ առաջին տեղը զիջելով ճապոնացի մարզիկին։

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային` արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ և նվաճումներ մարզական աշխարհում:

SHARE