ՈՒՀՄ նախագահն այցելել է Զակարպատյեի հայկական միության գրասենյակ

1696

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը աշխատանքային այցով այցելել է Զակարպատյեի «Արարատ» հայկական մշակութային համայնք։

Հանդիպման ընթացքում ՈՒՀՄ ղեկավարն ու տեղի համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանն ու Զակարպատյեի մարզի ՈՒՀՄ ներկայացուցիչ Հովհաննես Նիկողոսյանի հետ քննարկել են կամզակերպության զարգացման հեռանկարները, հարցեր հայկական վանքի կառուցման, վերջերս բացված կիրակնօրյա դպրոցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Ուժգորոդում բացվեց Զակարպատյեի «Արարատ» հայկական մշակութային համայնքի գրասենյակը, իսկ հուլիսի 27-ին կայացավ ՈՒՀՄ եռամյակային կոնֆերանսը։