ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի ամանորյա շնորհավորանքը

135

2018 թվականը մոտենում է ավարտին։ Տարին հագեցած էր իրադարձություններով ինչպես Ուկրաինայի հայ համայնքում, այնպես էլ մեր պատմական հայրենիքում:

Այս տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ մշակութային, սոցիալական, սպորտային, հասարակական և բարեգործական ծրագրեր։ Այս ամենը հնարավոր դարձավ Ուկրաինայի հայերի միության անդամների համակարգված աշխատանքի շնորհիվ:

Թող 2019 թվականը լինի ամուր առողջության, անսահման երջանկության, իրականացած երազանքների տարի։

Թող գալիք տարի խաղաղություն և բարություն բերի բոլորիս: Եվ թող հաջողությամբ պսակվի ստեղծագործական յուրաքանչյուր նախաձեռնություն։

2019թ. մեզ սպասում են բազմաթիվ նոր ձեռքբերումներ ևհաղթանակներ, որոնք պետք է կերտել համատեղ ուժերով և մեկս մյուսի համար հենասյուն լինելով։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի ընկերներ:

Հարգանքով՝ ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյան