Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից

737

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 3-ին, համաձայն որի՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել իր պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր դիվանագիտական աշխատանքից հրաժարվելու իր որոշման մասին՝ ընդգծելով, որ որոշումը վաղուց էր հասունացել։