Ուկրաինայում Հայաստանի դեսպան. 8 տարվա համագործակցություն

886

Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Մանուկյանը: Իր պատասխանատու պաշտոնը Անդրանիկ Մանուկյանը ստանձնել է 2010թ․ ապրիլի 26-ին։

Այս տարիների ընթացքում դեսպանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայի հայերի միության կազմակերպած միջոցառումներին։ Անդրանիկ Մանուկյանը նպաստել է մշակութային, գիտական եւ սոցիալական բազմաթիվ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ՀՀ ազգային տոների հանրայնացմանը Ուկրաինայում։

Ուկրաինայի հայերի միությունը շնորհակալություն է հայտնում Անդրանիկ Մանուկյանին արդյունավետ համագործակցության համար: