«Հոլոդոմորի հուշահամալիր» ազգային թանգարանը նախաձեռնել է աուդիո ուղեցույցների ստեղծում և թարգմանություն: Նյութերը նախատեսվում է թարգմանել աշխարհի 33 լեզուներով, իսկ դրանցից առաջինը հայերենն է:

Թանգարանը պատմում է Ուկրաինայի 1932-1933 թվականների պատմությունը։ Ըստ նախագծի մենեջերի, հայերեն թարգմանության գերակայությունը դրվել է մի պատճառով: «Սա խորը սիմվոլիզմ ունի, քանի որ հայերը, ինչպես և մենք, վերապրել են ցեղասպանությունը: Մենք ուրախ ենք, որ ձայնագրեցինք լեզվի կրողի», – ասաց ծրագրի ղեկավար Լարիսա Արթեմենկոն:

Նյութի թարգմանությունը և կրկնօրինակումն իրականացրել է Դոնեցկի մարզի Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը: «Ցեղասպանության թեման քննարկելը և հանրայնացնելը պատվի հարց է հայերի համար», – ասում է Ռուբեն Մակարյանը: «Ուրախ եմ, որ կարողացա նպաստել համաուկրաինական ողբերգության լուսաբանմանը»:

Հուշահամալիր այցելում են օտարերկրյա պետությունների պաշտոնական պատվիրակություններ, քանի որ «Հոլոդոմորի զոհերի հուշահամալիր» ազգային թանգարանն ընդգրկված է պաշտոնական արարողակարգում: Մոտ ժամանակներս հանրային աուդիո ուղեցույցը հասանելի կլինի հուշահամալիրում, և հնարավոր կլինի ուսումնասիրել էքսպոզիցիան հայ պատմողի ուղեկցությամբ։

SHARE