Հաղթանակի օրվա նախօրեին Կիևում շնորհավորեցին վետերաններին

752

ՈւՀՄ-ի ներկայացուցիչները, Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորեցին վետերաններին:  Այդ մարդկանցից շատերը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց մասնակցությունն են բերել Կիևի պաշտպանության և ազատագրման գործին: Նրանց նկատմամբ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է:

Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Կարապետ Ղարիբյանի աղոթքից հետո Ուկրաինայի հայերի միության կողմից վետերաններին հուշանվերներ հանձնվեցին, ապա նրանց համար տոնական սեղան գցվեց:

Ավագ սերունդը տարիների բարձրունքից իր փորձը փոխանցեց երիտասարդությանը, որն էլ իր հերթին ձգտեց իր ամբողջ կենսաէներգիան հաղորդել մեր վետերաններին: