Դնեպրի հայ սպորտսմենները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

553

Հուլիսի 16-ին Սումայում ավարտվեց Ուկրաինայի ձյուդոյի բաց գավաթը: Առաջնությանը մասնակցել են ավելի քան 300 մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից: Դնեպրոպետրովսկի թիմի կազմում առաջնությանը մասնակցեցին նաև մեր հայրենակիցներ Գևորգ Խաչատրյանը, ով նվաճեց արծաթե մեդալ, և Հրաչիկ Ավագյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ սպորտի զարգացումը Ուկրաինայի հայերի միության գործունեության առաջնահերթություններից մեկն է:

SHARE