Հայկական մշակույթը ներկայացվեց «Global Youth Fest `18» փառատոնին

197

Կիևում կայացած «Global Youth Fest `18» կամավորական փառատոնը լայնածավալ միջոցառում է, որի նպատակն է երիտասարդների շրջանում մշակութային, կրթական եւ կամավորական գործունեության տարածումը, ակտիվ երիտասարդների և պետական կառույցների համագործակցությունը։

Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց փառատոնին՝ ներկայացնելով հայկական մշակույթը, երաժշտությունը, պարերը և ազգային խոհանոցը:

Փառատոնը նպատակ ուներ միավորել տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հնարավորություն ընձեռել ծանոթանալու Աֆրիկայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների մշակութային առանձնահատկություններին:

Ծրագիրը ավարտվեց մաշտաբային համերգով՝ նվիրված Ուկրաինայում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին:

SHARE