Օդեսայի հայ երիտասարդությունը երկու օր անցկացրեց Կիևում ՝ Ուկրաինայի հայ երիտասարդների միության «Արի՛ հյուր» ծրագրի շրջանակներում:

Օդեսցիները ծանոթացան մայրաքաղաքի տեսարժան վայրերին, մասնակցեցին կիրակնօրյա պատարագին Հայ առաքելական եկեղեցու Սրբոց Նահատակաց մատուռում և Խաչվերացի տոնակատարությանը: Կիևի հայ երիտասարդության կողմից կազմակերպված ծարգիրը ներառում էր նաև ավանդական անակնկալ երեկույթ երիտասարդների համար:

Երկու քաղաքների երիտասարդական կազմակերպության անդմաները փոխանակվեցին փորձով, ծրագրեցին ընդհանուր նախագծեր:
Ի դեպ, սա պատասխան այց է Օդեսայից, քանի որ մի քանի ամիս առաջ նրանք հյուրընկալել էին Կիևի երիտասարդներին: Այսպիսով, «Արի՛ հյուր» ծրագիրը նպաստում է Ուկրաինայի տարբեր ծայրերում ապրող երիտասարդների միջև սերտ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը։

SHARE