Շարունակվում է ՈւՀԵՄ «Արի հյուր» նախագիծը

1151

ՈւՀԵՄ «Արի հյուր» նախագծի շրջանակներում Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդները հյուրընկալվեցին Օդեսայի հայ համայնքում: Հյուրընկալող կողմը շրջայց է կազմակերպել, որի ընթացքում 11 հոգուց բաղկացած պատվիրակությունն այցելել է մշակութային կենտրոն, եկեղեցի, ինչպես նաև եզակի այգի: Հյուրերը ծանոթացան կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի աշխատանքներին։

Աշխատակիցները պատմեցին իրենց աշակերտների մասին, դասավանդման մեթոդների, դասերի քանակի, սենյակների դասավորության մանրամասների, ծնողների՝ ուսուցման մեջ ներգրավվածության, տոնական օրերի պատրաստման և անցկացման նրբությունների մասին:

Ի նշան շնորհակալության Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարնդերը հուշանվերներ էին պատրաստել հյուրընկալող կողմի համար։
Հիշեցնենք, որ հայ երիտասարդության համախմբումը Ուկրաինայի հայերի միության գործունեության առաջնահերթություններից մեկն է: