Մանուկ ԴեպոյանըԿարատեի աշխարհի առաջնությունում նվաճեց երեք մեդալ

115

Կիևի բնակիչ մեր հայրենակից Մանուկ Դեպոյանը Կարատեի աշխարհի առաջնությունում նվաճեց երեք մեդալ`երկու արծաթե և մեկ բրոնզե:

Հոկտեմբերի 26-ից 28-ը պորտուգալական Ալմադա քաղաքում անցկացվեց Կառատեի աշխարհի հոբելյանական 20-րդ առաջնությունը (FSKA Karate International Championship) մեծահասակների, երիտասարդների, պատանիների և երեխաների միջև: Այս տարի կարատեի ամենահեղինակավոր մրցաշարում մասնակցում էր 15 երկրներից շուրջ 800 մասնակից։

Մանուկ Դեպոյանի խոսքով՝ Ուկրաինան ներկայացրեց մոտ 70 մարզիկ՝ Ուկրաինայի բոլոր ֆեդերացիայի նախագահ Ֆունակոշի ՇՈտոկան Կարատեի համաուկրաինական ֆեդերացիայի նախագահ Անատոլի Նաումենկոյի գլխավորությամբ։ Ընդհանուր հաշվով Ուկրաինան զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը: Մասնակիցների թվում էր նաև մեր հայրենակից Մանուկ Դեպոյանը (մարզիչ՝ Յուրի Զամախաև):

Ինչպես գիտեք, Մանուկ Դեպոյանը հայտնի հասարակական գործիչ է, ռեժիսոր, առաջին ուկրաինական անիմացիոն եռաչափ ֆիլմի՝ «Նիկիտա Կոժեմյակի» ստեղծողը: Նա նաև «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվ մասնակից է։

SHARE