Ուկրաինայի հայերի միության ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը կանցկացվի հուլիսի 29-ից օգոստոսի 11-ը առողջարանայինՍերգեևկայում (Օդեսայի մարզ):

Ճամբարի մասնակիցների և ջոկատավարների հարցաթերթիկների ընդունումը կտևի մինչեւ հունիսի 25-ը, ցանկացողները կարող են լրացնել ՈւՀՄ-իկայքում հետադարձ կապի ձևաթուղթը: Մասնակիցների ընտրության արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 4-ին:

Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն մասնակցում է հայ երիտասարդության կյանքին, Ուկրաինայի հայերիմիության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է հատկացնում երիտասարդական ծրագրերին և սպորտին:

ՈւՀՄ-ն կանոնավոր կերպով կազմակերպում է հայ երիտասարդների հանգիստը: Ամառային և ձմեռային ճամբարները անցկացվում են երկրի գեղատեսիլ առողջարաններում:

SHARE