Կիևում ավարտվեց Kyiv Football Cup-2018 մրցաշարը

522

Հուլիսի 6-ին և 7-ին Կիևում կայացավ «Կիևի ֆուտբոլի գավաթ» (Kyiv Football Cup) վետերանների Եվրոպայի հեղինակավոր առաջնությունը։ Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ առաջնությանը մասնակցեց նաև Հայաստանի ֆուտբոլի վետերանների հավաքականը և զբաղեցրեց 4-րդ պատվավոր հորիզոնականը։

Առաջնության առաջին օրը հայ ֆուտբոլիստները փայլուն հաղթանակ տարան Լատվիայի (6:3) և Ուկրաինայի (2:0) հավաքականների հետ խաղում։ Արդյունքում՝ B խմբի հավաքականներից կիսաեզրափակիչ դուրս եկավ Հայաստանի հավաքականը։

Հուլիսի 7-ին կիսաեզրափակիչ հանդիպումներում Հայաստանը խաղաց Արկադիա-Ավալ (Օդեսա, Ուկրաինա) (1։3) և ՑեԷսԿա (Կիև, Ուկրաինա) (1։4) հավաքականների հետ՝ արդյունքում մրցարշավում զբաղեցնելով 4-րդ պատվավոր տեղը։

Այսպիսով «Կիևի ֆուտբոլի գավաթ» վետերանների Եվրոպայի հեղինակավոր առաջնության հաղթող ճանաչվեց Արկադիա-Ավալ (Օդեսա, Ուկրաինա) թիմը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Երվանդ Սուքիասյանը մրցարշաում ճանաչվեց «Լավագույն պաշտպան», իսկ մրցարշավի «Ամենաարժեքավոր ֆուտբոլիստ» տիտղոսին արժանացավ Եղիշե Մելիքյանը։

«Վետերանների առաջնությունում չեն խաղում կայանալու համար, այստեղ արդեն իսկ կայացած, լեգենդար ֆուտբոլիստներ են խաղում։ Սա պարզապես տոն է ֆուտբոլիստների համար, երկիրը ֆուտբոլային աշխարհում ներկայացնելու ևս մեկ հնարավորություն։ Շատ ոգևորիչ էր մարզադաշտում հայերի աջակցությունը, թիմն իսկապես ոգևորվել էր։ Մենք մեզ ասես տանն էինք զգում, ինչի համար շնորհակալ ենք Ուկրաինայի հայերի միությանը, մեր բոլոր հայրենակիցներին», – ասում է հավաքականի ղեկավար Արթուր Մարանդյանը։

https://youtu.be/WY7nXFiFFTk

 

SHARE