Ուժգորոդում կայացավ Մշակույթների II միջազգային երիտասարդական փառատոնը

94

Ուժգորոդում կայացավ ազգային մշակույթների երիտասարդական փառատոն, որի բացմանը տարբեր ազգերի ներկայացուցիչներ պատմեցին իրենց մշակույթի առանձնահատկությունների մասին:

Փառատոնին մասնակցում էին ներկայացուցիչներ Սլովակիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Աֆրիկյան երկրներից և Ուկրաինայի բոլոր անկյուններից: Միջոցառման կարգախոսն էր «Միասնություն բազմազանության մեջ»:

Հայկական մշակութային ժառանգությունը փառատոնին ներկայացրին «Արարատ» Զակարպատյեի հայկական մշակութային միության երիտասարդական կազմակերպությունը։

Համայնքի ակտիվիստները իրենց պատմական հայրենիքը ներկայացրին հնագույն ավանդույթների և մշակույթի մասին պատմություններով, հնարավորություն ընձեռեցին վայելելու հայկական ազգային ուտեստները, երաժշտությունն ու պարերը:

SHARE