Ուկրաինայի հայերը շարունակում են աջակցել համավարակի դեմ պայքարելու գործում

475

Ուկրաինայի հայերը շարունակում են օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու գործում։ Տարածաշրջանային համայնքների ներկայացուցիչները տարբեր հումանիտար օգնություններ են փոխանցում կարիքավորներին։

Տերնոպոլ
ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը անհրաժեշտ դեղամիջոցներ է հատկացրել Տերնոպոլի համալսարանական հիվանդանոցին՝ Covid-19ի դեմ պայքարելու համար։

Կամենսկ
Մայիսի 7-ից սկսած Կամյենսկի հայկական համայնքը անվճար ճաշեր է պատրաստում քաղաքի 7-րդ հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքի բուժանձնակազմի համար: Օգնություն է հատկացվել նաև քաղաքային 9-րդ հիվանդանոցին՝ ավելի քան 1000 դիմակ, 50 պաշտպանիչ կոստյում, 80 ակնոց և հակասեպտիկեր։

Զապորոժիե
Ջապորոժիեի տարածաշրջանային հայկական համայնքը շարունակում է պարբերական օգնություն ցուցաբերել կարիքավորներին: «Рука помощи» ակցիայի ընթացքում կամավորները աջակցում են թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, բազմանդամ ընտանիքներին, որբերին և դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց: Համայնքը տրամադրում է սննդի փաթեթներ, պաշտպանիչ դիմակներ, դեղամիջոցներ, հակասեպտիկներ, ռեսպիրատորներ, ձեռնոցներ և հումանիտար այլ օգնություն:

Ժիտոմիր
Ժիտոմիրի տարաշրջանային «Էրեբունի» հայկական համայնքը կորոնավիրուսի համավարակի պայմաններում շարունակում է տարատեսակ օգնություն ցուցաբերել բնակչությանը: Մասնավորապես՝ Ժիտոմիրի մի շարք առևտրային կետերում համայնքի անդամ Ռաֆայել Կնյազյանի շնորհիվ թոշակառուներին անվճար հաց է բաժանվում:

Կռոպիվնիցկի
Հայկական համայնքի կամավորները պարբերաբար անհրաժեշտ օգնություն են տրամադրում քաղաքային հիվանդանոցներին, բժիշկներին ու հիվանդներին անհրաժեշտ հումանիտար օգնություն է բաժանվում, իսկ բժիշկների տեղաշարժը կազմակերպելու համար հատկացվում է վառելիք։

SHARE