Կիևցի հայազգի ռեժիսորի կինոնկարը Կաննի փառատոնում հաղթող դարձավ

1277

Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակներում ռեժիսոր  Խաչատուր Վասիլյանի «Դետալներ» կինոնկարը ճանաչվել է լավագույնը «Փորձարարական կինոնկար» անվանակարգում «Le Petit Cannes Film Festival» մրցույթում, որն ընթանում էր կինոփառատոնի հիմնական ծրագրին զուգահեռ: Փառատոնի մրցութային ծրագրում պայքարում էին  հինգ հարյուրից ավելի կինոնկարներ:

«Դետալներ» կինոնկարի ստեղծողներն արդեն ստացել են Շվեյցարիայում կայանալիք միջազգային կինոփառատոնին մասնակցություն ունենալու հրավեր:

Ֆեյսբուքյան իր էջում Խաչատուր Վասիլյանը գրում է. «Դե ինչ, ընկերներ, բոլորին շնորհավորում եմ մեր՝ «Դետալներ» կինոնկարի հաղթանակի կապակցությամբ: Փորձը հաջողվեց»:

Հիշեցնենք, որ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայերը» ՈւՀՄ-ի սոցիալական տեսանյութը ներկայացվել էԿաննի կինոփառատոնի «CANNES SHORT FILM CORNER» արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Palais de festival» դահլիճում: