Էդուարդ Հարությունյան՝ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ

1205

Նոյեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի «Մշակութային գործիչների և ազգային արվեստի վարպետների համաուկրաինական օրվա կապակցությամբ Ուկրաինայի պետական պարգևներով պարգևատրելու մասին» №362 / 2018 թ. հրամանագրով Էդուարդ Հարությունյանը ստացավ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործչի կոչում՝ իր ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Էդուարդ Հարությունյանը Ուկրաինայի լրագրողների միության անդամ է, «Ուկրաինայի հիշողության գիրքը» գրքի պատասխանատու խմբագիրը, Սլավյանսկի պատվավոր քաղաքացի։

Էդուարդ Հարությունյանը նաև պարգևատրվել է 3-րդ աստիճանի շքանշանով, 7 հուշամեդալով, 45 դիպլոմներով և պատվոգրերով,արժանացել է Ուկրաինայի Զինված ուժերի հոբելյանական հուշամեդալի, «Դոնբասի ազատագրման 65-ամյակ» կրծքանշանի, ինչպես նաև ուկրաինակական լրագրության ոսկե մեդալի

SHARE