Ֆուտբոլի վետերանների Հայաստանի հավաքականը ժամանել է Կիև

935

Կիևում, Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ, հուլիսի 6-7-ը կկայանա «Kyiv Football Cup-2018» հեղինակավոր միջազգային ֆուտբոլային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում է 16 թիմ 7 երկրներից՝ Լեհաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Բելառուսից, Հայաստանից և Ուկրաինայից։

Հայաստանի հավաքականը ներկայացնում են «Դինամո Կիև», «Գյումրի», «Արարատ», «Փյունիկ», «Բանանց» և այլ հայտնի ակումբների լեգենդար ֆուտբոլիստները։
Մրցաշարի առաջին օրը մեր հավաքականը երեք հանդիպում կունենա՝
10։00-ին «Արիսթիմ» լեհական հավաքականի հետ,
11։30-ին Լատվիայի «Լիեպայա» հավաքականի հետ,
13։30-ին Ուկրաինական «Գլադիոլուս» հավաքականի հետ:

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աջակցել հայկական հավաքականին, հրավիրում ենք Kyiv Football Cup-2018 մրցաշարին։ Հասցեն՝  ք․ Կիև, Մարշալ Յակուբովսկու փողոց, 7ա։

SHARE