Կիևի հայ համայնքի պատվիրակությունը այցելեց Արցախ

943

Կիևի հայկական համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի գլխավորությամբ, այցելել է Արցախի Ակնաբերդ գյուղ: Պատվիրակությանը միացել են նաև Ուկրաինիայի հայերի միության ներկայացուցիչներ Ավետիս Սարաջյանը, Սուրեն Ավագյանը և Գևորգ Բեգլարյանը:

Պատվիրակները հանդիպումներ են ունեցել գյուղի ղեկավարութան, ինչպես նաև դպրոցի տնօրենի, ուսուցիչների ու աշակերտների հետ, որոնք հյուրերի համար փոքրիկ էքսկուրսիա են կազմակերպել:

Կիևի հայկական համայնքի կողմից Ակնաբերդի դպրոցին և մանկապարտեզին բարեգործական օգնություն է տրամադրվել անհրաժեշտ տեխնիկայի տեսքով (համակարգիչներ, տպիչներ և այլն):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների համար մարդասիրական օգնությունը և բարեգործությունը գործունեության կարևորագույն ուղություններից մեկն է:
Այդպիսով, ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ, ապրիլյան պատերազմի 40 զոհերի ընտանիքներին մարդասիրական օգնություն է փոխանցվել։

SHARE