Բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը գրավեց աշխարհի չեմպիոնի կոչումը

99

Հոկտեմբերի 2-ին Կիևի «Սպորտի պալատում» տեղի ունեցավ «Լեգենդների հետ միասին» բռնցքամարտի երեկոն, որտեղ մենամարտեցին նաև Ուկրաինայից հայ բռնցքամարտիկներ Արամ Ֆանյանը և Կարեն Չուխաջյանը։

Sparta Boxing Promotions- ի համահիմնադիր Իգոր Ֆանյանի խոսքերով՝ WBO- ի գոտու հաղթող 22-ամյա Կարեն Չուխաջյանը գրավեց ևս մեկ «աշխարի չեմպիոն»-ի կոչում՝ WBC մրցաշարի երիտասարդների միջինքաշային կարգում:

Իսկ պատանեկան առաջին միջինքաշային կարգում WBC Silver- ի անվանակարգի համար Արամ Ֆանյան-Ռենե Տելես Ջերոն պայքարում մրցավարները հաղթող ճանաչեցին Ռենե Տելես Ջերոնին:

Ուկրաինայի հայերի միության սպորտի կոմիտեի ղեկավար Արմեն Վարդանյանը մենամարտերից հետո մեր մարզիկներին հանձնեց դրամական պարգևներ ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանից։

Բռնցքամարտի երեկոն կայացավ WBC կոնգրեսի շրջանակներում, որին ներկա էին Մաուրիցիո Սուլեյմանը, Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկոները, Էվանդեր Հոլֆիլդը եւ Լենոքս Լյուիսը: