Արտյոմ Դալլաքյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

666

Ուկրաինայում բնակվող հայազգի Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է գերթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Կիևում շաբաթ օրը տեղի ունեցած մենամարտում Դալլաքյանը 6–րդ ռաունդում նոկաուտով հաղթել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Գրեգորիո Լեբրոնին։ Արդեն երկրորդ ռաունդում Դալլաքյանն աջ ձեռքի հարվածով նոկդաունի է ենթարկել մրցակցին։

6–րդ ռաունդում դոմինիկացին ենթարկվել է 3–րդ նոկդաունի, և մրցավարը դադարեցրել է մենամարտը, չնայած Լեբրոնը ոտքի վրա է եղել և պատրաստ շարունակել մենամարտը։

Դալլաքյանի համար սա WBA վարկածով չեմպիոնական տիտղոսի երկրորդ պաշտպանությունն է։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ներկայացնող 4 աշխարհի չեմպիոն կա բռնցքամարտում։ Ալեքսանդր Ուսիկը աշխարհի բացարձակ չեմպիոն է ծանր քաշային կարգում, Վասիլի Լոմանչենկոն թեթև քաշային կարգում WBA և WBO վարկածով նվաճել է չեմպիոնական գոտիներ, Ալեքսանդր Գվոզդիկը աշխարհի չեմպիոն է կիսածանր քաշային կարգում WBC վարկածով։

SHARE