Ուկրաինայի հայ համայնքը նշեց Հայաստանի Անկախության օրը

2049

Անկախության օրը Հայաստանի նորագույն պատմության ամենանշանավոր տոներից է, որն ավանդաբար նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Ուկրաինայի հայ համայնքում ևս նշել են այն։

Սեպտեմբերի 21-ին «Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդներ» հ/կ-ն կազմակերպեց բաց դռների օր «Վարդուհի» մշակութային կենտրոնում: Հյուրերի համար հարուստ ծրագիր է պատրաստվել՝ էքսկուրսիա մշակութային կենտրոնում, թեմատիկ կինոդիտում և վարպետության դասեր:

Զապորոժյեի «Ուրարտու» հայկական երիտասարդական կազմակերպությունը ՈՒՀՄ «Կանանց հանձնաժողովի», Զապորոժյեի հայերի միության, Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ կազմակերպել էր թեմատիկ ցուցահանդես։ Ցուցահանդեսի ժամանակ կազմակերպվել էր նաև «Իմ անունը հայերեն» ակցիան, որի շրջանակներում մասնակիցները կազմակերպիչների օգնությամբ սովորում էին գրել իրենց անունը հայերեն։ Ակցիային մասնակցել է 100-ից ավելի մարդ։

Սեպտեմբերի 23-ին Կիևի Ազգերի բարեկամության կամարի մոտ Կիևի հայկական համայնքը և «ՄՈԿԱՈ» հայկական երիտասարդական կազմակերպությունը կազմակերպեցին հայկական մշակույթի մեծամասշտաբ փառատոն՝ KievArmFest2018:
Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ հայկական մշակույթի, ազգային խոհանոցի հետ, ծանոթանալ տաղանդավոր հայ նկարիչների աշխատանքներին, մասնակցելու վարպետության դասերի (հայկական ժողովրդական պար, ազգային գործիքներ): Փառատոնը ավարտվեց տոնական համերգով:

Օդեսայի հայ համայնքում նույնպես նշեցին ՀՀ Անկախության օրը: Պատարագից հետո հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվեց տոնական համերգ `սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ և այլ պատվավոր հյուրեր:

Սեպտեմբերի 23-ին Կամենսկոյի հայկական մշակութային կենտրոնում ևս անկախությանը նվիրված միջոցառոմ է կազմակերպվել։ Միջոցառման հյուրերը դիտեցին վավերագրական կինոնկար, իսկ համայնքի ակտիվիստները ծանոթացրին բոլոր հյուրերին անկախության տարիների պատմության հետ: