Արմեն Վարդանյանն արժանացավ Ուկրաինայի պատվավոր մարզիչ կոչմանը

402

Օլիմպիական խաղերի մեդալակիր, ՈւՀՄ սպորտի հանձնաժողովի ղեկավար Արմեն վարդանյանն այսօր Երիտասարդության և սպորտի նախարարի որոշմամբ ստացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ուկրաինայի պատվավոր մարզիչի կոչում։

Արմեն Վարդանյանը Ուկրաինայի հունահռոմեական ոճի ըմբիշ է, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2003 թվականից՝ Ուկրաինայի սպորտի պատվավոր վարպետ:

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է Արմեն Վարդանյանին արժանի և պատվավոր կոչման համար և մաղթում նրան հետագա հաղթանակներ և նվաճումներ:

SHARE