Հուլիսի 13-ին Աստվածամոր «Օդիգիտրիա» սրբապատկերի թագադրման տարելիցն է

240

Կաթոլիկ եկեղեցում սրբապատկերների թագադրումը Աստվածածնի հրաշագործ սրբատկերների տոնակատարություն է։  Թագադրման պատարագային արարողությունը իրականացնում է Հռոմի Պապը կամ պատվիրակված եպիսկոպոսը:

Համաձայն Ն․ Մատլաշենկոյի և Ն․ Խմելեվսկովի հետազոտությունների՝ 1751թ․ հուլիսի 1-ին Լվովում տեղի ունեցավ սբ․ Աստվածածնի սրբապատկերի թագադրումը Լվովի դոմինիկացիների տաճար «սբ․Քրիստոսի Մարմին» եկեղեցում։ Թագադրումը տեղի ունեցավ 8 կաթոլիկ եպիսկոպոսների մասնակցությամբ 3 արարողակարգով, որոնք ամփոփեց Լվովի արքեպիսկոպոս Նիկոլայ Վիժիցկին։

Ըստ լեգենդի՝ կիպարիսյան տախտակի վրա Ղուկաս Ավետարանչի հեղինակած սրբապատկերը Վլադիմիր Վելիկիի մկրտության ժամանակ Ցարգրադից Կիև է բերել բյուզանդական արքայադուստր Աննան, ով ծագումով իշխող հայկական (մակեդոնական) տոհմից էր։

Արդյունքում սրբապատկերը դարձավ Մստիսլավովիչ-Ռոմանովիչների տոհմային ժառանգությունը։ 1270 թ․ սբ․ առաքյալներ Պողոս և Պետրոս վանքի հիմնադրման ժամանակ, իշխան Լև Դանիլովիչը նվիրաբերեց սրբապատկերը ռուս վանականներին։
1377թ․ իշխան Վլադիսլավ Օպոլսկին Պողոս և Պետրոս եկեղեցու հետ միասին սրբապատկերը փոխանցեց դոմինիկացիներին։

Սրբապատկերը հայտնի դարձավ իր հրաշագործ ազդեցությամբ և դարձավ Լվովի պահապան սիմվոլը: Ըստ Մ. Գրունեվեգի՝ բացի կաթոլիկներից նրան խոնարհվել են նաև հայերն ու ռուսները։

Թագադրման արարողությունը տեղի է ունեցել քաղաքից դուրս գտնվող դաշտում։ Հրավիրված են եղել քահանաներ երեք արարողակարգերից (լատինական, հայկական ու ռուսական), բազմաթիվ վանքերի քույրեր և եբայրներ, կրոնական միաբանություններ, մեծապատիվ հյուրեր։ Մեծ թագի հեթման Իոսիֆ Պոտոտսկու հրամանով զորամասերը եկան և ճամբար դրեցին Բելոգորշում:

Հունիսի 30-ի կեսօրին Լվովի բոլոր եկեղեցիների զանգերը հայտարարեցին տոնակատարության սկիզբը: Լիչակովսկու փողոցի Սբ․ Անտոնիա եկեղեցու խորանից վերցվեցին պապական պսակներն ու խաչակրաց արշավով տեղափոխեցին Կոպերնիկի փողոցի Դոմինիկյան վանք:

Հուլիսի 1-ի առավոտյան Աստվածածնի սրբապատկերի թագադրումը կայացավ։ Այնուհետև խաչակրաց արշավանքով 8 հաղթական կամարների միջով այն տեղափոխվեց դոմինիկյան վանք, իսկ սբ․ «Քրիստոս մարմին» եկեղեցու շինարարության ավարտից հետո տեղադրվեց գլխավոր խորանում։